Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Աղոթարան

Աղոթարան
18.12.2015 | 00:01

Տե՛ր, մեկնի՛ր Քո ձեռքը նավաբեկյալիս, որ ընկղմված եմ չարիքների խորքերը, փրկի՛ր ինձ մեղքերիս ալիքների մրրկածուփ բռնությունից։
Սանձի՛ր, Տե՛ր, և կասեցրո՛ւ իմ անսանձ միտքը կենցաղական զբաղմունքներից և ունայնություններից։


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ